2019 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության տարածքում  ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիր։


Գյուղատնտեսության ապահովագրությանը ենթակա են՝  ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի) պրոդուկտները, որոնք հնարավոր է ապահովագրել ստորև նշված ռիսկերից։

  1. կարկտահարություն և հրդեհ ռիսկերից ծիրանի և խաղողի ապահովագրության դեպքում` Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում,
  2. կարկտահարություն և հրդեհ ռիսկերից դեղձի, աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկի (գարի, ցորեն) ապահովագրության դեպքում՝  բոլոր մարզերում,
  3. կարկտահարության ռիսկից խնձորի, աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկի (ցորեն, գարի) ապահովագրության դեպքում՝  բոլոր մարզերում,
  4. գարնանային ցրտահարության ռիսկից ծիրանի, խաղողի և դեղձի ապահովագրության դեպքում՝ Արմավիր, Արարատ մարզերում:

Մնացած այլ գործոնների ազդեցության դեպքում հասցված վնասը չի փոխհատուցվելու ապահովագրական ընկերությունների կողմից։

Ամեն տարի ապահովագրվող մշակաբույսերի և մարզերի քանակը աստիճանաբար ավելանալու է՝  հետագայում ներառելով Հայաստանի Հանրապետության տարածքի բոլոր հիմնական մշակաբույսերն ու ռիսկերը: Պիլոտային փուլում գյուղատնտեսը իրավունք ունի որպես ապահովագրական գումար ընտրել Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությանը անդամակցող ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ծածկույթներից մեկը։ Այս ապահովագրական ծածկույթները հաշվարկվել են համաձայն գյուղատնտեսի կողմից արված բերքի արտադրական ծախսերի, այսինքն՝ այն ծախսերի, որոնք գյուղատնտեսը կատարում է մշակաբույսի մեկ տարվա խնամքի համար՝ սկսած վաղ գարնանային աշխատանքներից ամբողջ բուսաճի ընթացքում մինչև ուշ աշնանային վերջին աշխատանքները: Ապահովագրական ծածկույթի մակարդակները ներկայացված են ստորև աղյուսակներում.

Ծիրան

Ապահովագրական գումար

(յուրաքանչյուր 1 հա)

Խաղող

Ապահովագրական գումար

(յուրաքանչյուր 1 հա)

Դեղձ

Ապահովագրական գումար

(յուրաքանչյուր 1 հա)

400,000 ՀՀ դրամ

600,000 ՀՀ րամ

800,000 ՀՀ դրամ

1,000,000 ՀՀ դրամ

1,200,000 ՀՀ դրամ

750,000 ՀՀ դրամ

1,000,000 ՀՀ դրամ

1,250,000 ՀՀ դրամ

1,500,000 ՀՀ դրամ

1,800,000 ՀՀ դրամ

800,000 ՀՀ դրամ

1,000,000 ՀՀ դրամ

1,300,000 ՀՀ դրամ

Աշնանացան ցորեն/գարի

Ապահովագրական գումար 1 հա

Գարնանացան ցորեն/գարի

Ապահովագրական գումար 1 հա

Ոռոգվող այգիներ

300,000 ՀՀ դրամ

350,000 ՀՀ դրամ

380,000 ՀՀ դրամ

Չոռոգվող այգիներ

250,000 ՀՀ դրամ

280,000 ՀՀ դրամ

330,000 ՀՀ դրամ

Ոռոգվող այգիներ

250,000 ՀՀ դրամ

280,000 ՀՀ դրամ

300,000 ՀՀ դրամ

Չոռոգվող այգիներ

200,000 ՀՀ դրամ

230,000 ՀՀ դրամ

250,000 ՀՀ դրամ

Խնձոր

Ապահովագրական գումար 1 հա

Ավանդական այգիներ

500.000 ՀՀ դրամ

800.000 ՀՀ դրամ

1.000.000 ՀՀ դրամ

Կիսաինտենսիվ այգիներ

2.000.000 ՀՀ դրամ

4.000.000 ՀՀ դրամ

6.000.000  ՀՀ դրամ

Ինտենսիվ այգիներ

4.000.000 ՀՀ դրամ

6.000.000 ՀՀ դրամ

8.000.000 ՀՀ դրամ

Ապահովագրավճարը կախված է լինելու հենց այս ծախսերի մակարդակներից, մասնավորապես՝ ինչքան բարձր է գյուղատնտեսի կողմից ընտրված ծածկույթը՝ այնքան բարձր է լինելու ապահովագրական ընկերությանը վճարվող գումարը և առավելագույն հատուցման չափը։


Պրոդուկտի արժեքը որոշելու համար հաշվի են առնվում՝

  • Մշակաբույսի տեսակը (օրինակ՝ ծիրան),
  • Ռիսկի տեսակը (оրինակ՝ կարկուտ և հրդեհ և/կամ գարնանային ցրտահարում),
  • Ռիսկային գոտին՝ (Հիմք ընդունելով Հիդրոօդերևութաբանության ծառայության կողմից տրամադրված տեղեկատվությունը, պիլոտային մարզերի բոլոր համայնքներին տրվել են ռիսկային կշիռներ կարկտահարության և գարնանային ցրտահարման համար։ Ապահովագրական սակագները կիրառվում են ըստ ռիսկային գոտու։ Յուրաքանչյուր համայնքի ռիսկային կշիռը ներկայացված է Գործակալության ապահովագրության պայմանների հավելված 2-ում
  • Ընտրած ապահովագրական ծածկույթ (ընտրվում է գյուղատնտեսի կողմից)
  • Հողատարածքի չափը (տրամադրվում է գյուղատնտեսի կողմից։ Այն դեպքերում, երբ գյուղատնտեսին պատկանող հողատարածքում աճում են 5 տարբեր մշակաբույսեր, գյուղացին պարտավոր է նշել մշակաբույսը և հողատարածը, որը ցանկանում է ապահովագրել):
  • Սուբսիդավորման չափը (ապահովագրավճարը սուբսիդավորվում է գարնանային ցրտահարությունից ապահովագրման դեպքում՝ 60%, իսկ կարկուտից և հրդեհից ապահովագրման դեպքում՝ 50%-ի չափով)։

Նույն մշակաբույսի և տարածքի համար կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերից միաժամանակ ապահովագրվելու դեպքում, ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարի վրա կկիրառվի 10% զեղչ։


Ինչ է վնասի գնահատումը

Վնասի գնահատումը՝ ապահովագրական պայմանագրում նշված ռիսկերի հետևանքով ապահովագրված մշակաբույսերին հասցված վնասի փորձագիտական գնահատումն է: Վնասի գնահատումը իրականացնում են վերապատրաստված փորձագետներ, որոնք սերտիֆիկացված են Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության (Այսուհետ՝ Գործակալություն) կողմից:

Վնաս գնահատող փորձագետների առաջին այցի համար վճարում է՝ Գործակալությանը անդամակցող ապահովագրական ընկերությունը։

Եթե առկա է անհամաձայնություն կապված վնասի գնահատման արդյունքների հետ, ապա հարկավոր է դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ՝ կրկնակի փորձաքննություն կազմակերպելու նպատակով։

Եթե կրկնակի փորձաքննության արդյունքները չեն բավարարում որևէ կողմին, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավոր է դիմել դատարան:

Վնասի գնահատումը պարտադիր պետք է իրականացվի գյուղատնտեսի ներկայությամբ։ Վնաս գնահատողը ՊԱՐՏԱՎՈՐ Է ծանոթացնել գյուղատնտեսին վնասը գնահատելու մեթոդաբանությանը:

Որակավորված անձի

անուն, ազգանուն

Որակավորման տեսակը

Վկայականի տրման ամիս, ամսաթիվ, տարի

1Բագրատ Կիրակոսյան խաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

2Գարիկ Միրզոյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

3Մանուկ Քոչարյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

4Մերի Մանուչարյանխաղող և ծիրան14/02/2020թ.
5Նվարդ Շահմուրադյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

6Ռազմիկ Ահարոնյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

7Ալբերտ Զատիկյանխաղող և ծիրան14/02/2020թ.
8Վահագն Հակոբյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

9Վահրամ Սարգսյանխաղող, ծիրան, դեղձ, խնձոր և հացահատիկ14/02/2020թ.
10Սաթիկ Ապրեսյանխաղող և ծիրան14/02/2020թ.
11Սերգեյ Մելոյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

12Սոս Հարոյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

13Գայանե Ավագյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

14Արա Հովսեփյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

15Արմինե Եղիազարյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

16Աշոտ Խաչատրյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

17Դավիթ Հարությունյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

18Հայկուհի Նազարյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

19Սերգեյ Ալեքսանյանխաղող և ծիրան14/02/2020թ.
20Անդրանիկ Ուդումյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

21Արամ Վերդյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

22Արմեն Քոչոյանխաղող և ծիրան14/02/2020թ.
23Հրանտ Խաչատրյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

24Եփրեմ Արաքելյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

25Իշխան Նադարյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

26Կարեն Մանվելյանխաղող, ծիրան, դեղձ, խնձոր և հացահատիկ14/02/2020թ.
27Լյովա Ալեքսանյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

28Ներսես Կոստանյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

29Ռաֆայել Մանուկյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

30Տիգրան Հովհաննիսյանխաղող, ծիրան, դեղձ, խնձոր և հացահատիկ14/02/2020թ.
31Արտակ Ղուկասյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

32Վահե Եղազարյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

33Մկրտիչ Շմավորյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

34Թելման Հակոբյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

35Գրիշա Մելքոնյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․

36Տարոն Տերտերյանխաղող և ծիրան  

դեղձ, խնձոր և հացահատիկ

14/02/2020թ.

01/03/2020թ․


Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովադիրը կամ շահառուն/լիազորված անձը  պարտավոր է պատահարի մասին 48 ժամվա ընթացքում տեղեկացնել ապահովագրողին՝ պայմանագրում նշված կոնտակտային տվյալներով (հեռախոսահամարներով, էլեկտրոնային փոստով):

Իսկ պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրողին ներկայացնել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում՝ նշելով պատահարի առաջացման պատճառները և հանգամանքները, ինչպես նաև բանկային տվյալները՝ հատուցումը փոխանցումով ստանալու դեպքում:


Չհատուցվող գումարն՝ ապահովադրի մասնակցության չափն է վնասի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ:

Պայմանագրով սահմանվում է 10 տոկոս ոչ պայմանական չհատուցվող գումար՝ ըստ յուրաքանչյուր հողատարածքի, որի չափով ապահովագրողը ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելուց:

Ապահովագրական հատուցումը՝ ապահովագրական  պատահար տեղի ունենալու դեպքում ապահովագրողի կողմից պայմանագրի հիման վրա ապահովադրին/շահառուին վճարման ենթակա գումարն է:

Ապահովադիրը կամ շահառուն ստանում է հատուցում այն ապահովագրական ընկերությունից, որի հետ ձեռք է բերել համապատասխան պայմանագիր:

Կախված ապահովագրվող բերքի և ռիսկի տեսակից հատուցման ենթակա վնասի չափը կազմում է.

Կարկուտի և հրդեհի դեպքում՝ բոլոր տեսակի մշակաբույսերին հասցված վնասի 100%-ի չափով

Գարնանային ցրտահարման դեպքում՝

  • Ծիրան և դեղձին հասցված վնասի 50%-ի կամ 100%-ի չափով,
  • Խաղող, խնձոր և հացահատիկին (ցորեն, գարի) հասցված վնասի 100%-ի չափով:

Անկախ այն բանից, թե որքան է կազմում գյուղատնտեսին պատճառված վնասը` տուժողին հատուցում կարող է տրվել ոչ ավել, քան ապահովագրական պայմանագրում նշված ապահովագրական գումարը՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարը:


Գյուղատնտեսական ապահովագրությունը հնարավոր է ձեռք բերել Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության (Այսուհետ՝ Գործակալություն) անդամակցող հետևյալ ապահովագրական ընկերություններից.

  1. Ռոսգոսստրախ Արմենիա ՓԲԸ
  2. Ինգո Արմենիա ՓԲԸ
  3. Սիլ Ինշուրանս ՓԲԸ

Գյուղատնտեսական ապահովագրությունը ձեռք բերելու համար անհրաճեշտ փաստաթղթերն են՝

  • Անձնագիր,
  • Հողամասի սեփականության վկայականը, վարձակալության պայմանագիրը կամ այլ իրավական փաստաթղթեր,
  • Լրացրած ապահովագրական դիմում

Ապահովագրությանն ենթակա մշակաբույսերը, ռիսկի տեսակը, վաճառքի վերջնաժամկետը և ապահովագրական պայմանագրի գործողության ժամկետները հետևյալն են՝

ՄշակաբույսՌիսկի տեսակՎաճառքի վերջնաժամկետՊայմանագրի գործողության ժամկետ
ԾիրանԿարկուտ և հրդեհՄարտ 25Ապրիլ 1 — Օգոստոս 25
Գարնանային ցրտահարումՓետրվար 15Մարտ 1 — Օգոստոս 25
ԽաղողԿարկուտ և հրդեհՄարտ 25Ապրիլ 1 — Հոկտեմբեր 30
Գարնանային ցրտահարումՓետրվար 15Մարտ 1 — Հոկտեմբեր 30
ԽնձորԿարկուտԱպրիլ 20Մայիս 1 — Հոկտեմբեր 10

(կամ պտղիկի ձևավորման և/կամ ձևավորման փուլից ոչ շուտ)

ԴեղձԿարկուտ և հրդեհՄարտ 20Ապրիլ 1 – Հոկտեմբեր 10
Գարնանային ցրտահարումՓետրվար 15Մարտ 1 – Հոկտեմբեր 10
Աշնանացան

ցորեն/գարի

Կարկուտ և հրդեհՄայիս 1Ապրիլ 1 – Սեպտեմբեր 1
Գարնանացան

ցորեն/գարի

Կարկուտ և հրդեհՄայիս 1Ապրիլ 1 – Հոկտեմբեր 1

(կամ ոչ շուտ քան գարնանացան հացահատիկի թփակալման ժամանակաշրջանից)

 Ապահովագրության արժեքը նույնն է՝ բոլոր Գործակալությանը անդամակցող ընկերությունների համար։