Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալությունը (Այսուհետ՝ Գործակալություն)՝ հասարակական կազմակերպություն է, որի գործունեության նպատակը՝ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրական համակարգի կոորդինացումն է, այդ թվում` Գործակալության անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետությանը նպաստելու և կարգավորելու՝ անդամ ապահովագրական ընկերությունների համար մաuնագիտական վարքագծի կանոններ մշակելու միջոցով:
Իր նպատակները իրականացնելու համար Գործակալությունը.
- մշակում է գյուղատնտեսության ապահովագրության ստանդարտ պրոդուկտներ,
- մշակում և համակարգում է Գործակալության կողմից մշակած գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիանների տրամադրման գործընթացը և պայմանները,
- իրականացնում է շուկայի ուսումնասիրում և ակտուարական հաշվարկներ,
- անցկացնում է դասընթացներ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վնաս գնահատողների համար, իրականացնում է վնասը գնահատողների որակավորում,
- իրականացնում է գյուղատնտեսության ապահովագրության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ այլ գործունեություններ:
2019 թվականի սեպտեմբերի 30-ից ֆերմերների համար արդեն հասանելի է գյուղատնտեսության ապահովագրությունը։ Ապահովագրության ենթակա մշակաբույսերն են՝ ծիրանը, խաղողը, դեղձը, խնձորը և հացահատիկը (ցորեն/գարի):
Վերը նշված մշակաբույսերը ապահովագրվում են՝
կարկտահարություն և հրդեհ ռիսկերից ծիրանի և խաղողի ապահովագրության դեպքում` Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում գտնվող հողատարածքների վրա,
կարկտահարություն և հրդեհ ռիսկերից դեղձի, աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկի ապահովագրության դեպքում՝ բոլոր մարզերում գտնվող հողատարածքների վրա,
կարկտահարության ռիսկից խնձորի, աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկի ապահովագրության դեպքում՝ բոլոր մարզերում գտնվող հողատարածքների վրա,
գարնանային ցրտահարության ռիսկից ծիրանի, խաղողի և դեղձի ապահովագրության դեպքում՝ Արմավիր, Արարատ մարզերում գտնվող հողատարածքների վրա:
Ապահովագրության գինը (ապահովագրավճար) տարբերվելու է ըստ հատուկ ռիսկային գոտու, որը որոշվում է ելնելով հողամասի գտնվելու վայրից:
Ապահովագրական ծածկույթի մակարդակները ներկայացված են ստորև Աղյուսակներում՝
Ծիրան Ապահովագրական գումար յուրաքանչյուր 1 հա | Խաղող Ապահովագրական գումար յուրաքանչյուր 1 հա | Դեղձ Ապահովագրական գումար յուրաքանչյուր 1 հա |
400,000 ՀՀ դրամ600,000 ՀՀ դրամ800,000 ՀՀ դրամ1,000,000 ՀՀ դրամ1,200,000 ՀՀ դրամ | 750,000 ՀՀ դրամ1,000,000 ՀՀ դրամ1,250,000 ՀՀ դրամ1,500,000 ՀՀ դրամ1,800,000 ՀՀ դրամ | 800,000 ՀՀ դրամ1,000,000 ՀՀ դրամ1,300,000 ՀՀ դրամ |
Աշնանացան ցորեն/գարի Ապահովագրական գումար յուրաքանչյուր 1 հա | Գարնանացան ցորեն/գարի Ապահովագրական գումար յուրաքանչյուր 1 հա |
Ոռոգվող այգիներ300,000 ՀՀ դրամ350,000 ՀՀ դրամ380,000 ՀՀ դրամ | Չոռոգվող այգիներ250,000 ՀՀ դրամ280,000 ՀՀ դրամ330,000 ՀՀ դրամ | Ոռոգվող այգիներ250,000 ՀՀ դրամ280,000 ՀՀ դրամ300,000 ՀՀ դրամ | Չոռոգվող այգիներ200,000 ՀՀ դրամ230,000 ՀՀ դրամ250,000 ՀՀ դրամ |
Խնձոր Ապահովագրական գումար յուրաքանչյուր 1 հա |
Ավանդական այգիներ500.000 ՀՀ դրամ800.000 ՀՀ դրամ1.000.000 ՀՀ դրամ | Կիսաինտենսիվ այգիներ2.000.000 ՀՀ դրամ4.000.000 ՀՀ դրամ6.000.000 ՀՀ դրամ | Ինտենսիվ այգիներ4.000.000 ՀՀ դրամ6.000.000 ՀՀ դրամ8.000.000 ՀՀ դրամ |
Հետագայում մշակաբույսերն և մարզերն աստիճանաբար ավելանալու են։
Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով։ Ֆերմերներին սկզբնական փուլում կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50% – 60% չափով սուբսիդավորում (կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից)։
Պայմանագրի կնքման հիմք է հանդիսանում ապահովագրողի կողմից տրամադրված գրավոր դիմում-հարցաթերթիկը:
Պայմանագիր կնքելիս ապահովագրողի պահանջով ապահովադիրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
ա) Իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության տվյալները, հողատարածքի սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը կամ այլ իրավական փաստաթղթեր,
բ) Ֆիզիկական անձի դեպքում՝ ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ, հողատարածքի սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը կամ այլ իրավական փաստաթղթեր: Մինչև պայմանագրի կնքումն ապահովագրողն իրավունք ունի իրականացնելու հողատարածքի նախնական զննում:
Պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով, երկու օրինակից: Պայմանագրին կից կարող են կնքվել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
Պայմանագրի կորստի, վնասվածքի կամ ոչնչացման դեպքում ապահովագրողն ապահովադրի դիմումի հիման վրա վերջինիս տրամադրում է պայմանագրի կրկնօրինակը:
Պայմանագրի առաջին անգամ կորստի, վնասվածքի կամ ոչնչացման դեպքում կրկնօրինակը տրամադրվում է անվճար: